Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Հարկային կեղեքիչ ակտի օրինականացում

Հարկային կեղեքիչ ակտի օրինականացում
17.11.2024 | 13:33

Հարկային օրենսգրքի նոր փոփոխություններով քաղաքացիները պարտավոր են ՊԵԿ-ի պահանջի դեպքում տրամադրել բանկային հաշվի քաղվածքները։

Այնպես չի, որ մինչ օրս ՀՀ քաղաքացիների բանկային գաղտնիքն ու անձեռնմխելիությունը ապահովված էր, առանց քաղաքացիներին պատշաճ ծանուցման ու նրանց մասնակցության արագացված դատական ակտեր չէին դակվում, և ԴԱՀԿ-ը ցանկացած պահի չէր կարողանում մտնել ու հափշտակել քաղաքացիների գումարներն իրենց հաշիվներից, բայց սա ևս մի կեղեքիչ ակտի օրինականացում է։

Նույնը կատարվում է նաև ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության ու անձեռնմխելիության պարագայում։ Երբ քաղաքացին, օրինակ, ցանկանում է ճամփորդել, ու նրան ազատ տեղաշարժի իրավունք տրամադրելու համար տարատեսակ դեսպանատներ տիրապետում են քաղաքացիների խիստ կարևոր անձնական տվյալներին։

Ռուսական հատուկ ծառայությունների մասին ընդհանրպես լռեմ, քանի որ ուղիղ հասանելիություն ունեն այս բոլորին և շատ ավելիին՝ նույնիսկ սահմանային անցուդարձի ծրագրերին։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 3158

Մեկնաբանություններ